211652_close_icon
views-count1243 դիտում article-date 23:02 13-05-2024

Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Բագրատ Սրբազանը վաղը ժամը 10:00-ին այցելելու է ԵՊՀ։

Եթե ես ուսանող լինեի, ապա անպայման կգնայի նրա հետ հանդիպման, կփորձեի Սրբազանի հետ շփվել։

Բայց քանի որ ես ուսանող չեմ, ապա ԵՊՀ-ի փոխարեն գնալու եմ Ոստիկանության բաժիններից մեկը, որպեսզի ապօրինաբար վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիները վստահ լինեն, որ մենակ չեն մնալու։

Կարճ ասած՝ ճիշտը իհարկե ԵՊՀ ուսանող լինելն է, բայց դե Ռուբեն Մելիքյան լինելն էլ շատ չի սխալ»։ 

Նմանատիպ նյութեր