211652_close_icon

Աստված չի հանդուրժում մեր ժողովրդի այլասերումը եւ ինքը գիտի, թե ինչու. Արծրուն Պեպանյան

views-count1850 դիտում article-date 23:56 17-04-2022
700 տարի տեւած քաղաքացիական պատերազմի հետեւանքով մոտ 1000 թվին հայության գաղափարակիր, ազնվական տեսակը ոչնչացավ ու հասարակական կյանքի նորմեր սկսեցին թելադրել ստորին մշակութային շերտերը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

«Զեղությունը, շվայտությունը, խաբեությունը, ստորաքարշությունը, ստորին կրքերը հեղեղեցին երկիրը, եւ ապականումն այն աստիճան դժոխային էր, որ ժամանակակիցը նկարագրելով իրականությունը, գրեց, թե Աստված չի հանդուրժի այդ ամենը եւ պատիժ կուղարկի: Եւ պատիժը չուշացավ, այն եկավ թուրքի տեսով: Անին կործանվեց, բնակչության ստվար մի հատված սրի քաշվեց:

Հիմա էլ է նույնը:

Աստված չի հանդուրժում մեր ժողովրդի այլասերումը եւ ինքը գիտի, թե ինչու:
Մեր փրկությունը կգա միմիայն այն ժամանակ, երբ ինքներս կհասկանանք այդ ինչուն եւ հետեւություններ կանենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր