211652_close_icon
views-count1215 դիտում article-date 12:58 16-04-2022

Ուկրաինայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ԱՄՆ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն և մի շարք այլ պաշտոնյաներ առաջիկա շաբաթ կայցելեն Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Այցի շրջանակում ուկրաինական պատվիրակության անդամները հանդիպելու են Մեծ յոթնյակի անդամ երկրների ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նրանք մասնակցելու են ապրիլի 21-ին Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված և Ուկրաինայի դեպքերին նվիրված քննարկմանը:

Նմանատիպ նյութեր