Բուլղարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան
Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ը կլինի Հայաստանում:
Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի որոշումը, Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է պատշաճ կերպով նախապատրաստել այցը: