2709 դիտում
10:05 16-04-2022
Նիկոլ Փաշինյանը երկար է աշխատել ելույթի տեքստի վրա. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ՝ բրիֆինգի ժամանակ, ասել է. «Արցախում հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի վերջին ելույթը»։ Հերթական անգամ, փաստորեն, գործ ունենք վատ մանիպուլյացիայի հետ, որովհետեւ Արցախի խորհրդարանում հասկացել են այն, ինչ ասել է վարչապետը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ ցանկանում է հաճոյանալ միջազգային հանրությանը։ Եւ սա ասվեց բոլոր տողատակրով:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը երկար է աշխատել ելույթի տեքստի վրա: Վարչապետի թիմակիցներն էլ՝ արտաքին հարցերով պատասխանատուները, երկար ժամանակ աշխատել են Նիկոլ Փաշինյանի ելույթի վրա: Ու եթե ըստ Էդուարդ Աղաջանյանի, տարընկալում կա, հետեւաբար Փաշինյանի ամբողջ թիմին Արցախի ողջ խորհրդարանը լավ չի հասկացել: Սա թերեւս նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, Արցախի ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը խոսում են տարբեր հայերեններով:
Ըստ էության, իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի կազմում, որովհետեւ նշաձող ցածրացնելը դա է նշանակում, իսկ արցախցին էլ համաձայն չէ այս որոշմանը եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանից, որպեսզի տեր կանգնի Արցախին եւ լինի Արցախի երաշխավորը, ինչպես ամրագրված է ՀՀ պետական փաստաթղթերում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2110 դիտում
08:39 25-02-2015
Մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա. ՀԺ
6669 դիտում
09:42 25-03-2015
Համաներում, այնուամենայնիվ, լինելու է. մասնագետների խումբն աշխատում է համաներման տեքստի վրա. Ժամանակ
958 դիտում
19:51 07-02-2024
«Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված․․․»․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»