211652_close_icon
views-count46804 դիտում article-date 21:00 15-04-2022

Ավտովթար Արարատի մարզում. Մխչյան գյուղում բախվել են Lexus GX 480-ն ու Toyota Camry-ն. 16–ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մխչյան գյուղում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Վազգեն Մկրտչյանի վարած Lexus GX 480 մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Մակիչ Գալստյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 16-ամյա Նարեկ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննության խմբի ավագ տեսուչ Ռուբեն Բադալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր