211652_close_icon
views-count2230 դիտում article-date 18:36 15-04-2022

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի ընտանիքում որդի է ծնվել

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի ընտանիքում որդի է ծնվել: «Շենգավիթ» ԲԿ լրատվական ծառայությունը տեղեկացնում է հոկտեմբերի 10-ին Ջրականում զոհված Արսեն Գրիգորյանի կրտսեր եղբոր ծննդյան մասին։

Արսենը ընտանիքի միակ զավակն էր, և նրա մահից հետո տանը դադարել են հնչել «մայրիկ» և «հայրիկ» բառերը, ասում է նորածնի մայրը, հիմա իրենց համար կյանքը նոր իմաստ է ստացել։

Նմանատիպ նյութեր