1033 դիտում
14:25 15-04-2022
Կսուբսիդավորեն գյուղմթերքի մթերման վարկերը
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է գյուղմթերքի մթերման վարկերի սուբսիդավորմանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Եթե նախորդ տարիներին ասում էին՝ զրո տոկոսով վարկեր ենք տալիս, այսինքն սուբսիդավորում ենք ամբողջությամբ, այս տարի նշում ենք այն չափը, որը կառավարությունը սուբսիդավորելու է: Այսինքն սահմանամերձ բնակավայրերի ընկերությունների համար դա 14 տոկոս է, Երեւանում կամ ոչ սահմանամերձի համար՝ 10 տոկոս: Այսինքն եթե վարկը տրված է 12-13 տոկոսով, մենք սուբսիդավորում ենք 0 տոկոսը եւ արտոնյալ վարկ է ստացվելու:
Բացի այդ, հիմա մենք ասում ենք, որ սուբսիդավորելու ենք միայն այն վարկերը, որոնք վերաբերում են մինչեւ հունիսի 1-ը բանջարաբոստանային եւ եւ այլ կուլտուրաներին, եւ մինչեւ հուլիսի 1-ը խաղողի մթերման պայմանագրեր կնքելուն: Վարկի վերին շեմը 4 մլրդ դրամ է»:
Նա տեղեկացրեց, որ արդեն գործող վարկերի մասով արտահանողները որոշակի խնդիրներ ունեն. «Մարտին արտահանումների էական անկում ենք ունեցել: Դրա պատճառով արտահանողների մոտ դրամական հոսքերի խզում է առաջացել: Մենք այս որոշման կետերից մեկով թույլ ենք տալիս, որ բանկերը 6 ամսով լրացուցիչ արտոնյալ ժամանակ տրամադրեն արտահանողներին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մենք ըստ էության, ասում ենք՝ մինչեւ հունիսի 1-ը, իսկ խաղողի մթերման դեպքում մինչեւ հուլիսի 1-ը գյուղացիների հետ կնքեք պայմանագիր: Սա նշանակում է, մթերողները որոշակի մրցակցության մեջ պետք է լինեն եւ գյուղացին հնարավորություն ունի, եթե մի մթերողն իրեն առաջարկում է X գնով և դա իրեն ձեռնտու չէ, կարող է փորձել այլ մթերողի հետ ավելի լավ գնով կնքել պայմանագիր: Պայմանագիրը երբ կա, գյուղացու համար կանխատեսելի է, թե ում, երբ, ինչքան մթերք պետք է մատակարարի եւ ինչքան պետք է ստանա»:

Նմանատիպ նյութեր
1459 դիտում
10:32 06-09-2014
Վարկերը գյուղացիներին չեն ներվելու, քանի որ ֆորս-մաժորային վիճակ հայտարարված չէ. «ՀԺ»
Այս բաժնից
3655 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում