211652_close_icon
views-count67489 դիտում article-date 22:40 14-04-2022

Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին MTR մոտոցիկլով Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում «Դալմա Գարդեն Մոլ»-ից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածում MTR մակնիշի AC 455 համարանիշի երկանիվ մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվ է գործել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տեղում  ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռոման Չիլինգարյանը, Մարիամ Կարապետյանն ու  Հայկ Միքայելյանը: Պարեկները սահմանազատել են տարածքը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Համզոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ  հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ  վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլը հաշվառված է Երևանում բնակվող Հնդկաստանի քաղաքացի  Գանեշ Կումար Շարմայի անունով: Մահացածն ու վիրավորն էլ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են:

Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր