211652_close_icon
views-count32032 դիտում article-date 17:58 14-04-2022

Արցախյան պատերազմում զոհվածի մորից և զոհվածի այրուց փորձում են խլել նրանց կողմից ստեղծված խնձորի այգին. մայրն ասում էր. «Միայն Տարոն Մարգարյանն էր, որ մարդկային վերաբերմունք ցուցաբերեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 13-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է  դիմել Երևանի բնակիչ, 1998թ.-ին Արցախում ծառայության ժամանակ զոհվածի մայրը՝ Էմմա Հունանյանը, ով իր զայրույթն  է հայտնում, որ ինչ-որ անձինք իրենից և մեկ այլ զոհվածի կնոջից խլում են տարիներ շարունակ իր կողմից խնամված խնձորի այգին, որը  գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի  43/16 հասցեում:

Ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում Էմմա Հունանյանի և Հասմիկ Սարգսյանի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Գայանե Հովակիմյանը նույնպես բարձրաձայնում է, որ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի, կենտրոնի քննիչի, դատախազի սխալ և ոչ օբյեկտիվ գործողությունների արդյունքում իր պաշտպանյալներից փորձում են խլել նրանց պատկանող տարածքը:

Տիկին Էմման էլ ասում էր, որ քանի տարի է, պայքարում է այդ անօրինականության դեմ և միայն  Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է մարդկային վերաբերմունք ցուցաբերել, լսել է իրեն ու երբ տեղեկացել է, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ, իր իսկ տված որոշումը չեղյալ է հայտարարել:

Տիկին Էմման իր փաստաբանի հետ դրանից հետո հայտնվել են ոստիկանություն- քննչական ապարատ-դատախազություն-դատարաններ թնջուկի մեջ: Բայց նրանք պատրաստ են մինչև վերջ պայքարելու իրենց իրավունքների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր