70385 դիտում
18:33 24-04-2020
Փողոցում հայտնված 1-ին կարգի հաշմանդամն ասում է. «Եթե Հարություն Քուշկյանը ցուցաբերեց մարդկային վերաբերմունք, ապա «Արմենիա» բժշկական կենտրոնում, տեսնելով ինձ, ասացին՝ սա էլի՞ էն նույն բոմժն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջաի բնակիչ, 65-ամյա Արթուր Հովհաննիսյանը, ով 1-ին կարգի հաշմանդամ է, անվասայլակին գամված վիճակում գիշերում է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում՝ բաց երկնքի տակ:
Նրան 2 օր է, իրենց մարդկային վերաբերմունքն են ցուցաբերում Հանս Քրիստիան Կոֆոեդ բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը, նշված հիմնադրամի սոցիալական աշխատող Համայակ Ղազարյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա. Աբրահամյանը, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Գրիգորյանը, նույն վարչական շրջանի սոցիալական ապահովության առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Ստելա Ավագյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 23-ին, Ա. Հովհաննիսյանին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնում, քանի որ ունեցել է սուր ցավեր և պետք է եղել բժիշկների միջամտությունը, սակայն, ըստ Ա. Հովհաննիսյանի պատմածի, նշված հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, տեսնելով իրեն, ոչ մարդկային վերաբերմունք է ցուցաբերել, ասելով՝ էս էն նույն բոմժն է՞, ինչին ի պատասխան Ա. Հովհաննիսյանը պատասխանել է՝ բոմժը պապատ է, որից հետո «Արմենիա» բժշկական կենտրոնում չկատարելով Հիպոկրատին տված իրենց երդումը, նրան դուրս են հանել հիվանդանոցից՝ թողնելով բաց երկնքի տակ, իսկ այդ պահին դրսում եղանակը անձրևային է եղել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Հովհաննիսյանն ասում էր նաև. «Ահավոր ցավեր եմ ունեցել և ինձ այդ վիճակում 2 անգամ մարդկային ու հոգատար վերաբերմունք են ցուցաբերել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ճիշտն ասած, մի քանի հիվանդանոցներ էլ էի դիմել, որտեղ հաշվի չէին առնում անգամ, որ գամված եմ անվասայլակին և միայն ինձ տեսնելով «Էրեբունի» բժշկական կենտրոնում, Հարություն Քուշկյանը հանձնարարեց, որ ինձ անվճար հետազոտեն, բուժումս կատարեն անվճար, ինչը կատարվեց Էրեբունի հիվանդանոցում, որը չես ասի «Արմենիա» բժշկական կենտրոնի մասին:
Ես շնորհակալ եմ Հ. Քուշկյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մանուկյանին, ողջ անձնակազմին, բայց ցավով եմ վերհիշում «Արմենիա» բժշկական կենտոնի դաժան վերաբերմունքը իմ նկատմամբ:
Երեկվանից էլ ինձ օգնության ձեռք են մեկնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը, նրա տեղակալը, Հանս Քրիստիան Կոֆոեդ բարեգործական հիմնադրամի սոցիալական աշխատողը, Էրեբունու թաղապետարանի սոցիալական ապահովության բաժնի պետը, ովքեր երեկվանից խառնված փորձում են լուծել ոչ միայն իմ մնալու, այլև առոջական խնդիրներ լուծելու պռոբլեմները»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր արդեն Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի, Էրեբունի թաղապետ Ա. Աբրահամյանի միջամտության արդյունքում Ա. Հովհաննիսյանին տեղափոխեցին «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր», որտեղ նա համապատասխան բուժում կստանա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
14:06 06-11-2023
Ինձ էլի առաջնագիծ են ուղարկում, էլի կգնամ, բայց գոնե թոշակները տան. Արցախցի պահեստազորի փոխգնդապետ. News.am
Այս բաժնից
16759 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ