Խոսեք ժողովրդի հետ, ասեք իրականությունը` ինչպես կա. Արման Դավթյան
Արման Դավթյանը Ֆեյսբուք իր էջում գրում է․
«Իմ կարծիքով, գոնե այս անգամ ժողովրդին պետք է իրականությունն ասել։ Պետք է ասել, ժողովուրդ ջա՛ն` չի ստացվում, չենք կարողանում, կամ վերջապես ինչ որ ուժեր թույլ չեն տալիս իշխանափոխություն անել։ Ես անձամբ հակված եմ վերջին տարբերակին։
Մեղք ա էս ազգը։ Առանց այն էլ տարիներ շարունակ խաբված ու ճնշված ա եղել։ Հենց հիմա էլ մենք քաղում ենք խաբված լինելու պտուղները։
Պետք չէ անընդհատ թեժացնել, եռացնել, պայքարի կոչել, փողոց հանել ու ոչինչ չանել։ Իրական պայքարող մարդիկ հիասթափվում են և զղջում իրենց տված վստահության և քվեի համար։ Մարդավարի ասեք` աշխարհում, տարածաշրջանում վերադասավորումներ են, ու մենք չենք կարողանում դիմակայել և խանգարել հզոր երկրներին, ուժերին և նրանց հայաստանյան դրածոներին։ Ես դեռևս հեռու եմ այն մտքից, որ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը կարող է նույն խաղի մեջ լինել սրանց հետ։ Եթե բացահայտվի այդպիսի իրողություն, ապա ես թիվ մեկ թշնամին եմ այդ մարդու, կամ ուժի։
Խոսեք ժողովրդի հետ, ասեք իրականությունը` ինչպես կա...»