«Խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը»․ Նիկոլ Աղբալյան
Արամ Մանուկյանը պետության ծախսերով հուղարկավորվել է այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնված գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն։ Այժմ մեծ հայրենասերը հանգչում է Երևանի Քաղաքային պանթեոնում։
2009 թ.-ի մայիսի 30-ին Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակ՝ Լևոն Թոքմաջյան)։
2009 թ.-ի դեկտեմբերի 20-ին Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակը կրկին Լևոն Թոքմաջյանն է)։
Խորհրդային իշխանության անկումից հետո այն փողոցը, որտեղ ապրել է Արամ Մանուկյանը (Սպանդարյան փողոց) վերանվանվեց նրա անունով (Արամի փողոց)։