211652_close_icon
views-count1030 դիտում article-date 18:00 12-04-2022

Հատուկ ծրար՝ նվիրված«Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ» թեմային

2022 թվականի ապրիլի12-ին մարվում է հատուկ ծրար՝ նվիրվածՀայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
 
Հատուկ ծրարի մարումը իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող պարոն Դավիթ Սահակյանը, ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հայկ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրների վարչության պետ պարոն Արմեն Մելքոնյանը, Հայաստանի Հանրապետությունում  Եգիպտոսի Արաբական  Հանրապետության  դեսպան նորին գերազանցություն պարոն Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին և Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ պարոն Հովիկ Մուսայելյանը:
 
Ծրարի վրա պատկերված էԱրարատ լեռը, եգիպտական բուրգերը, ինչպես նաև՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
 
Հատուկ ծրարի վրա փակցված է 2022 թվականի մարտի 22-ին թողարկված «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ» թեմային նվիրվածնամականիշ:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր