211652_close_icon
views-count1352 դիտում article-date 16:14 17-11-2021

Հատուկ ծրար և նոր փոստային բացիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմային

2021 թվականի նոյեմբերի17-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի մարումը, ինչպես նաև շրջանառության մեջ դրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկը:
 
Հատուկ ծրարի և փոստային բացիկի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
Ծրարի վրա պատկերված է 2020 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիրը՝ «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրենՉի-Ֆուն Չանը: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:
 
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված է 2021 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած ամերիկացի գյուտարար, ինժեներ և մաթեմատիկոս Վիլլիամ Դանիել Հիլլիսը, 2020թվականի մրցանակակիր՝ «Սինոփսիս» ընկերությաննախագահ և գլխավոր գործադիր համատնօրենՉի-Ֆուն Չանը, և 2019 թվականի մրցանակակիր՝ ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակՏակեո Կանադեն: 
 
Բացիկի տեխնիկական տվյալները՝
 
Թողարկման օրը` 17նոյեմբերի2021թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Նամականիշի չափսերը`25,0 x 35,0 մմ
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը՝500 հ.
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր