4156 դիտում
21:40 11-04-2022
Ժողովրդի համախմբվելու ժամանակն է, քանի որ հատուկ գործիքներով մասնատում, ատելություն են գեներացնում. «5165» շարժումը՝ Գյումրիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 10-ին «5165» շարժումը, Գյումրու «Ազգային արժեք ակումբ»-ը և մի շարք հասարակական գործիչներ հանրային քննարկում անցկացրին` ուղղված գործող իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականության դեմ և ներկայացնելու Արցախի անկախության ճանաչման պահանջի հրամահայականը։
Շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը հիշեցրեց, որ օրեր շարունակ շարժումն Արցախի ճանաչման օրակարգով բողոքի ակցիաներ է իրականացրել, որից հետո նշեց.
«Առաջին հայացքից տարօրինակ է, թե ումից և ինչ ենք պահանջում, բայց մենք մեր իրավաքաղաքական անհրաժեշտ քայլերը պետք է անենք: Դա նույնն է, որ 1988 թվականին ԼՂԻՄ-ի մարզխորհդին մեղադրեին, թե ինչու է ադրբեջանական ԽՍՀ-ից պահանջում ԼՂԻՄ-ի անջատումը: Այս քայլերը Արցախի փրկության համար են»:
«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը նշեց, որ 1994 թվականի` հայկական զենքի ու քաղաքական մտքի հաղթանակից հետո ժամանակ կար, երբ մենք մոտ էինք նրան, որ պատերազմում տարած հաղթանակը կապիտալիզացնենք:
«Այդպիսով կկարողանայինք հասնել խաղաղ կարգավորման, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Մի կողմից սկսեց հզորանալ Թուրքիան, մյուս կողմից Ադրբեջանը։ Ձեռք բերելով հսկայական ֆինանսական ռեսուրսներ նավթի ու գազի վաճառքից` Ադրբեջանը վերագնահատեց իր կարողությունները, հասկացավ, որ կարող է փորձել ռազմի դաշտում այս հարցը լուծել, բացի այդ նա դիվանագիտական դաշտում հսկայական ռեսուրսներ դրեց աշխարհի բոլոր կարևոր կենտրոններում սեփական ազդեցությունն ուժեղացնելու վրա: Խավիարային դիվանագիտությունը բավական արդյունավետ եղավ նրանց համար: Իրականում, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, որը հիմնականում կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգների տակ էր, պարզվեց, որ խորքային նպատակը Արցախի հանձնումն էր՝ շղարշված այնպիսի գաղափարներով, որոնք կարող էին բնակչությանը համախմբել: Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականից հետո. Ադրբեջանը խախտեց ուժի բացառման սկզբունքը և ասեց, որ գիտեք ինչ, եթե դուք չեք լուծում իմ հարցը, ապա ես կգնամ ուժի կիրառման ճանապարհով, իսկ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը լկտիաբար պնդում է, որ ԼՂ գոյություն չունի և գոյություն չունի ԼՂ հակամարտություն, որը թվում է՝ աբսուրդ է, բայց իրականում, երբ փորձում ենք հասկանալ, թե այս աբսուրդը որտեղից է, ապա հասկանում ենք՝ այդ հնարավորությունն Արդբեջանին տվել է ՀՀ գործող իշանությունը, որը կուլիսների հետևում այդ ամենի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել: Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բրյուսել, ևս մեկ անգամ սեղմեց այդ հրեշի՝ Իլհամ Ալիևի, ձեռքը և ասաց, որ մենք պատրաստ ենք խաղաղ կարգավորման Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա, որում Լեռնային Ղարաբաղ արտահայտությունն անգամ գոյություն չունի: Դրանից հետո նա փորձեց սքողել արածը, բայց այս ամենի տրամաբանությունը գնում է ԼՂ վերացմանը որպես միավոր»,-ասաց Չալաբյանը՝ հավելելով, որ, ցավոք, պատմության մեջ նման ազգակործան քայլերի գնացող հայեր էլի եղել են, իսկ հիմա այդ քայլերի հիմքում նյութական շահն է:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի խոսքով՝ հայ ժողովդրի պատմության ամենաբախտորոշ ժամանակաշրջաններից մեկն ենք ապրում. վճռվում է մեր պետության հետագա գոյության հարցը:
«Եթե մենք ցուցաբերենք պասիվություն, անտարբերություն, վստահենք մեր պետությունը անդաստիարակ ու որևէ կրթություն, արժեք, փորձառություն չունեցող մարդկանց, ապա կործանումն անխուսափելի է։ Այս մարդիկ խաղաղությունից տարել են պատերազմ, որից էլ պարտություն, իսկ հիմա տանում են կործանման, որը վերջին հանգրվանն է:
Պատերազմի օրերին զինվորականների մեջ չգտնվեց մեկը, ով նրան ասեր՝ նստիր տեղդ, մենք ենք իրավիճակի տերը, ու դա տարավ մեզ պարտության: Հիմա ավելի վտանգավոր բան է կատարվում՝ սահմանադրական փոփոխություն կոչվածը: Նիկոլը ստորագրել է որոշում սահմանադրական փոփոխության հանձնաժողովի ստեղծման մասին, բայց իրեն հարցնում են, թե ինչն եք ուզում փոխել, պատասխանում է՝ չգիտեմ: Բա, եթե չգիտես, թե ինչն եք ուզում փոխել, ինչո՞ւ եք ստեղծել հանձնաժողով…նա շատ լավ գիտի, իրեն Ալիևն ասել է,թե ինչը փոխեն՝ Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին: Բրյուսելում տեղի ունեցածը բանակցություն չէ, քանի որ այնտեղ երկու կողմն էլ նույն բանն են ուզում, Նիկոլը մեզ տանում է կործանման, և մենք հիմա պետք է այդ ուժը գտնենք ու թույլ չտանք»,-ասաց Ղազարյանը:
Շարժման անդամ, երգիչ Արսեն Գրիգորյանն իր զարմանքը հայտնեց առ այն, որ մեր ժողովորդի մեջ կա մի հատված, որը չի գիտակցում՝ իր տունն է կորցնում.
«Նույնիսկ բնազդն է կորել, դրա համար կարևոր է, որ Գյումրիում, Սյունիքում,Լոռիում և բոլոր տեղերում ապրողները նույն զգացողությունն ունենան՝ հիմա վտանգ կա: Արցախում մենք հասկացանք, որ ժողովուրդը ինքնակազմակերպվում է, բայց բանակը՝ ոչ, բայց չէ՞ որ մենք բանակ ունենք: Մարդիկ կանգնած Խրամորթում ասում են՝ մենք գյուղից դուրս չենք գա, իսկ որոշները, որոնք հայախոս են, բայց գուցե հայ չեն տվել են բարձունքը: Ինչ անենք, որ հայախոս թուրքերին դուրս շպրտենք մեր միջից: Արցախում առաջին անգամ եմ տեսնում անտերության զգացում: Մենք այսօր ժողովդրին համախմբելու միջոց պետք է գտնենք»,-շեշտեց Արսեն Գրիգորյանը:
Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը խոսեց ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի մասին.
«Նիկոլ Փաշինյանն այսօր հայ ժողովրդի № 1 թշնամին է, բայց խամաճիկ թշնամի է: Նա իր արկածախնդրությամբ հանդերձ փայլուն կատարում է այն ուժերի թելադրանքը, որոնց ինքը վաճառվել է: Եկեք խոստովանենք, որ այդ ուժերը հզոր են, փայլուն տեխնոլոգիաներ են կիրառել մեր ժողովրդի վրա արդեն բավական երկար տարիներ: Մեզ թվում է, թե 2018 թվականից է այս ամենը սկսել, բայց դրանից առաջ է եղել։ 2013,2014 թվականներից և դրանից առաջ մեր ՀԿ-ների ներկայացուցիչները գնում էին Թուրքիա վերապատրաստման, նախապատրաստում էին այս ամեն ինչը, որտեղ էր ղեկավարությունը, ԱԱԾ-ն ուր էր նայում, իսկ հիմա արդեն ուշացած թաշկինակ են թափ տալիս, երբ դավաճանության գնացքն արդեն գնացել է ու մեզ տանում է կործանման:
Փաշինյան ամուսիններն այսօր էլ շարունակում են մեթոդներ կիրառել՝ նրանք հատուկ գործիքներով մասնատում են ժողովրդին, ատելություն են գեներացնում, դրա համար չեն խնայում անգամ ամենամեծ սրբությունները՝ հերոսներ, մայրեր և այլն: Իրենք հիմա զոհվածների մայրերին իրար դեմ են հանում, մեղադրում, բայց նրանց զավակները մեզ համար զոհվել են, հանուն նրանց զավակների մի քննադատեք, քանի որ իշխանության նպատակը հենց դա է՝ պառակտել զոհված հերոսների ծնողներին անգամ: Դառը ճակատագրով միավորված այս մայրերի խումբը կարող է տարբեր հարցեր լուծել, ինչը վախեցնում է իրենց: Այսօր նրանք բանակի նկատմամբ հավատն էլ են վարկաբեկել, հայրենասեր զինվորականին դարձրել են հող հանձնող: Նրանց կողմից արհեստականորեն ստեղված այս բարոյահոգեբանական վատ մթնոլորտը թույլ չի տալիս, որ մենք այսօր կարողանանք համախմբել ժողվորդին անգամ հանուն հայրենիքի»,-ասաց Կարին Տոնոյանը։
Նա շեշտեց նաև` ինձ մեղադրում են, թե որդուս կորցրել եմ, կորցնելու բան չունեմ, նոր պատերազմ եմ հրահրում, բայց չէ, որ ես բարեկամներ,թոռներ ունեմ, նոր պատերազմը ինձ էլ է վերաբերվելու, մենք այդքան զոհ տվեցինք, որ անպատիվ ապրե՞նք, հանձնե՞ք Արցախը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1852 դիտում
10:50 05-11-2021
Անվստահությունն աղետալի է․ ժամանակն է՝ չարիքի դեմ համախմբվելու․ «Առավոտ»
Այս բաժնից
598 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
532 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ