Լուկակուն բաց կթողնի «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը
«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղին։
28-ամյա բելգիացին դեռ պետք է ապաքինվի կրնկի վնասվածքից, որի պատճառով Ռոմելուն բաց թողեց Պրեմիեր լիգայի խաղը «Սաութհեմփթոնի» դեմ: Լուկակուն վստահաբար չի օգնի «ազնվականներին» Արքայական ակումբի հետ պատասխան խաղում, հայտնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։ Առաջին խաղում «Ռեալը» հաղթանակի էր հասել 3։1 հաշվով: