211652_close_icon
views-count1320 դիտում article-date 16:36 11-04-2022

Չեխիայի ԱԳ նախարարը պաշտպանել է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ցանկությունը

Չեխիան պաշտպանում է Եվրամիության անդամ դառնալու Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի ձգտումը եւ օգնելու է այդ երկրներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի ԱԳ նախարարների նիստի սկսվելուց առաջ հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսին:

«Չեխիան պաշտպանում է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ձգտումը: Մենք ցանկանում ենք որքան կարելի է ավելի շատ նրանց աջակցել այդ ձգտման հարցում»,- ասել է նա:

Այցով գտնվելով Կիեւում՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Վլադիմիր Զելենսկուն հարցաշար է հանձնել Եվրամիությանը Ուկրաինայի միանալու գործընթացի շրջանակներում: Սպասվում է, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 11-ին, նմանօրինակ հարցաշարեր կստանան Մոլդովան եւ Վրաստանը, որոնք ավելի վաղ նույնպես միությանն անդամակցելու հայտեր էին ներկայացրել: Զելենսկին Եվրամիությանն անդամակցելու հայտը ստորագրել է փետրվարի 28-ին:

Հաջորդ օրը Եվրախորհրդարանը պաշտպանել է Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճ ակ տրամադրելու բանաձեւը: Մոլդովան եւ Վրաստանը նմանօրինակ հայտեր են ներկայացրել մարտի 3-ին։

Նմանատիպ նյութեր