1204 դիտում
15:41 06-09-2014
ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավաստիացնում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտումն ամենևին էլ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս մասին Մարգվելաշվիլին հայտարարել է Ուելսի Նյուպորտ քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Դեպի ՆԱՏՕ-ն մեր ձգտումը չի սպառնում Ռուսաստանին, քանի որ մենք մտադիր չենք Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու միջոցով վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Մարգվելաշվիլին:
Նա գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներից՝ նշելով, որ այսօր Վրաստանն ունի համագործակցության համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները:
«Ձեռքբերումներրից մեկը կարելի է համարել այն, որ մինչև դաշինքի լիիրավ անդամ դառնալը Վրաստանը պաշտպանված կլինի: Մեր երկրին ՆԱՏՕ-ի տրամադրած ռազմական փաթեթը մի ամբողջ ընդլայնված միջոցառումների համալիր է: Մենք, իհարկե, գոհ ենք գագաթաժողովում գրանցված մեր ձեռքբերումներից»,-ընդգծել է նա:
Նմանատիպ նյութեր
1673 դիտում
10:25 22-09-2022
«Ժողովրդավարությունը» Եռաբլուրում․ խնդիրը տղայական ինքնահաստատման ձգտումն է․ «Առավոտ»
946 դիտում
10:48 24-06-2024
Ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է. Թաթոյան
Այս բաժնից
1162 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1204 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1219 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև