211652_close_icon
views-count3549 դիտում article-date 22:36 10-04-2022

«Ռոման» դժվարին հաղթանակ տարավ «Սալերնիտանայի» նկատմամբ. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ 2-1 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»։

22-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Իվան Ռադովանովիչը։ Դրանից հետո երկար ժամանակ Մուորինյոյի թիմը չէր կարողանում նույնիսկ վտանգավոր պահեր ստեղծել:

Ամեն ինչ վճռվեց խաղավերջում: 81-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հրաշալի գոլի հեղինակ դարձավ Կառլես Պերեսը։ Չորս րոպե անց Քրիս Սմոլինգը գլխի հարվածով խփեց հաղթական գնդակը:

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 57 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր