Իտալիա. «Ռոման» գոլառատ խաղում հաղթեց. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 4:3 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Կալյարիիի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական հիանալի խաղն անցկացրեց «Ռոմայի» կազմում: Հայ ֆուտբոլիստը բազմաթիվ սուր պահեր ստեղծեց թիմակիցների համար, որոնցից մեկն էլ 41-րդ րոպեին իրացրեց Նիկոլա Կալինիչը:
Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:
Այս հաղթանակից հետո «Ռոման» 45 միավորով 5-րդ տեղում է և 3 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Ատալանտայից»։
[b]Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
[/b]
«Կալյարի» - «Ռոմա»՝ 3։4
Ժոաո Պեդրո, 28, 89, Գաստոն Պերեյրո, 75 - Նիկոլա Կալինիչ, 29, 41, Ջասթին Կլույվերտ, 64, Ալեքսանդր Կոլարով, 81