211652_close_icon
views-count2371 դիտում article-date 20:56 08-04-2022

Ուկրաինայի ճգնաժամը կարող է հանգեցնել գյուղատնտեսական արտադրության անկման. ՄԱԿ

Ռուս-ուկրաինական  հակամարտությունը խորացրել է պարենային անվտանգության և բնակչության համար վառելիքի հասանելիության հետ կապված խնդիրը և կարող է հանգեցնել աշխարհում գյուղատնտեսական արտադրության անկման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի  պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցյույ Դունյուն:

«Արդեն ավելի քան երկու տարի COVID-19 պանդեմիան շարունակում է բացասաբար անդրադառնալ մեր կյանքի, մեր առողջության և մեր տնտեսության վրա` ամենից շատ հարվածելով բնակչության ամենաաղքատ շերտերին, որոնք ամենաշատն են տուժում համաճարակի հետևանքով, ինչպես նաև սննդամթերքի եւ վառելիքի գների աճից», - ասել է նա:

ՄԱԿ-ի  պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ մարտին, համաշխարհային պարենային գները աճել են 12.6 տոկոսով`հասնելով ռեկորդային մակարդակի, իսկ հիմնական սննդամթերքի գների արագ աճը, ինչպիսիք են ցորենը և բուսական յուղերը, սպառողների համար հավելյալ ծախսեր է առաջացնում ամբողջ աշխարհում, հատկապես բնակչության ամենաաղքատ խավերի համար։

 

Նմանատիպ նյութեր