Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1–ի» գործով ճանաչվեց անմեղ և արդարացվեց․ Վճռաբեկ դատարանի որոշումը
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը․
«Վճռաբեկ բողոքը բավարարել, Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։ Նիկոլ Վվովայի Փաշինյանի վերաբերյալ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով առաջին ատյանի 2010 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և Քրեական վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բերակնել Նիկոլ Փաշինյանին ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել անմեղ և արդարացնել»։
Հիշեցնենք՝ 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։