211652_close_icon
views-count5312 դիտում article-date 12:12 08-04-2022

Նրանք ոտքի կանգնած էլ մնացին, նստած էլ, ժպտացին էլ, արտասվեցին էլ, դժգոհ էլ եղան, ջերմ էլ եղան. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կառավարական առանձնատների տարածքն իր օրում այսքան հյուր չէր տեսել։

Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար գրեթե միստիկա էր, թե ինչ միջավայր է Պռոշյան փողոցով երկար ձգվող դարպասից ներս։
Երեկ շուրջ 600 հոգի Հայաստանի բոլոր մարզերից ՀՀ վարչապետի կեցավայրում էին։ Տեսանյութ ընկավ աչքովս, որտեղ մի տղամարդ դժգոհում էր, թե ոտքի վրա են եղել, դրա համար հեռացել են շուտ։ 

Ամենայն հարգանքով, իհարկե, բայց միջոցառումը  բացառապես կանանց համար էր, հրավերը մայրերին էր արված։ 

Նրանք ոտքի կանգնած էլ մնացին, նստած էլ, ժպտացին էլ, արտասվեցեցին էլ, դժգոհ էլ եղան, ջերմ էլ եղան։ Իրար հետ ապրեցինք այդ օրը։

Այլ բան, որ  ֆուրշետի ֆորմատն էինք ընտրել, որ հնարավորինս անկաշկանդ մթնոլորտ լիներ, կանայք զբոսնեին, ծանոթանային, շփվեին նաեւ միմյանց հետ, երեխաները վազվզեին։ Բայց մինչեւ բոլորովին վերջերս միստիկական համարվող տարածքում թերեւս այդքան հեշտ չէ միանգամից անկաշկանդ լինել։ Այնպես որ՝ միայն երեխաները վազվզեցին։ Այն էլ՝ մամաները հավանաբար սաստում էին։

Հատուկ շնորհակալություն ՔՊ կին պատգամավորներին, միջոցառմանը ներկա պետական պաշտոնյաների կանանց, պաշտոնյա կանանց, ովքեր տեսնելով, որ հյուրերը ամաչում են մոտենալ հյուրասիրության սեղանին՝ իրենք սկսեցին մատուցել նրանց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր