2095 դիտում
10:52 08-04-2022
Ընտրություն սարսափելի վատի և աղետալի վատի միջև․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մեր քաղաքական կյանքում գոյություն ունի կայուն ավանդույթ՝ Արցախի հարցով ցանկացած բանակցություններից հետո իշխանությունն ու նրա կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը տարել է խոշոր դիվանագիտական հաղթանակ, եւ ամեն ինչ գնում է դեպի հարցի հայանպաստ լուծում: Ընդդիմությունը նույն բանակցությունները բնութագրում է որպես կատարյալ տապալում եւ խայտառակություն: Բրյուսելյան եռակողմ հանդիպումը բացառություն չէր:
Ավանդական գնահատականներին ավելանում են ընդդիմադիր ռուսամետների աղոտ հույսերը, թե՝ քանի որ բանակցությունների միջնորդը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր, Պուտինն այդ հանգամանքից խիստ կվրդովվի, կջղայնանա Փաշինյանի վրա, եւ այդ դեպքում գուցե իրենց՝ ընդդիմադիրների բախտը բացվի: Կարող եմ «հանգստացնել» այդ գործիչներին՝ առանց Կրեմլի հետ կարգավորման մանրամասները համաձայնեցնելու՝ հայկական կողմը ոչ մի բանակցությունների չէր գնա: Եվ, ի տարբերություն արեւմտամետ ընդդիմադիրների, ես չեմ կարծում, որ դա սխալ է:
Հարցեր, այնուամենայնիվ, մնում են.
1. Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարված է աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ներառելու է Արցախի հատուկ կարգավիճակը: Մեր իշխանավորներն ասում են, որ ընդունում են Ադրբեջանի՝ որպես նախապայման առաջ քաշած հայտնի հինգ կետերը, բայց ունեն իրենց շտկումները: Համաձայնեք՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը այնքան էլ «թեթեւ շտկում» չէ՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանը պնդում է, որ նման աշխարհագրական հասկացություն ընդհանրապես գոյություն չունի:
2. Սահմանային հարցերն արդյոք ներառո՞ւմ են այսպես կոչված «անկլավները»: Ես, համենայնդեպս, նման ակնարկներ նկատեցի վարչապետի՝ կառավարության նիստում երեկվա ելույթի մեջ:
3. Արդյոք մեր փոքր տարածքում, երբ ամեն մի մետրը նշանակություն ունի, հայելանման հետքաշումը լա՞վ գաղափար է: Եվ արդյոք, հաշվի առնելով ամիսներ առաջ՝ Սյունիքի, իսկ վերջերս՝ Փառուխի եւ Քարագլխի դեպքերը, Ադրբեջանին կարելի՞ է այդ հարցում վստահել: Այս բոլոր հարցերն առայժմ անպատասխան են մնում:
... 1997 թվականին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի հոդվածում կոչ էր անում հասարակությանն ու քաղաքական ուժերին՝ ընտրություն կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ: Վատն այն ժամանակ իր առաջարկած փուլային տարբերակն էր, իսկ վատթարագույնը՝ հարցը ձգձգելը: Ընտրվեց երկրորդ տարբերակը: Արդյունքները հայտնի են: Այժմ մենք, կարելի է ասել, այդ վատթարագույնի պայմաններում ենք ապրում: Եվ դարձյալ կանգնած ենք ընտրության առջեւ. կասեի այսպես՝ մենք պետք է ընտրենք սարսափելի վատի եւ աղետալի վատի միջեւ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Տեր-Պետրոսյանին հաջորդած երեք ղեկավարները հստակ եւ մանրամասն չեն պատմում, թե ո՞րն է որից վատը: Մենք էլ չգիտենք, թե ո՞րն է չարյաց փոքրագույնը: Գոնե իմանայինք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4362 դիտում
11:11 28-05-2016
Ընտրություն չունեինք, հրաման էինք կատարում։ Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա. «Առավոտ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
652 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»