4021 դիտում
10:03 08-04-2022
Երևանում բնակարանների գները շեշտակի աճել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանում բնակարանների գները շեշտակի աճել են: Պաշտոնապես մայրաքաղաքում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի ոչ բոլոր վարչական շրջաններում:
Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ գինը գերազանցել է 1400 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ փետրվարին վաճառվել է 690 հազար 550 դրամով, մինչդեռ փետրվարին այն կազմել է 683 հազար դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 7550 դրամով թանկացել է:
Բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում մտահոգիչ է հատկապես Հայաստանի նման երկրում: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 7100, Ավանում՝ 3400 դրամով, Մալաթիայում՝ 4100 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 2300 դրամով: Նշենք, որ Աջափնյակում բնակարանի մեկ քմ-ի գինը մնացել է նույնը, այն ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին վաճառվել է 331 հազար դրամ:
Բայց եթե մեկ տարվա տարբերությամբ դիտարկենք, ապա կտեսնենք, որ այս վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 29000 դրամով: Շենգավիթ, Դավիթաշեն վարչական շրջաններում եւս բնակարանի գինը բարձրացել է: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում բարձրացել է ե՛ւ անցյալ տարվա փետրվարի, ե՛ւ այս տարվա հունվարի համեմատ. մեկ քմ-ի գինն արժե 191 հազար դրամ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5530 դիտում
19:10 04-06-2023
Բնակարանների վարձավճարները նվազել են, վաճառքի գները՝ աճել․ ի՞նչ բում է շինարարության ոլորտում․ «Առավոտ»
1303 դիտում
21:53 20-07-2022
Շեշտակի աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը. ՇՄՆ
10076 դիտում
10:30 01-02-2018
Երևանում բնակարանների գները տեղ-տեղ աճում են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1501 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»