211652_close_icon
views-count1753 դիտում article-date 23:42 07-04-2022

Հայաստանի հեռուստատեսության տարեգրությունից կուռ ու ամբողջական էր կոլեկտիվը. Սերգո Երիցյան

Սերգո Երիցյանը գրում է. Երբ 1981 թվականին ես էլ անդամագրվեցի Հայաստանի և ռադիոյի միացյալ կոլեկտիվին, տեսա, որ հազարավոր աշխատող ունեցող կոլեկտիվը կուռ ու ամբողջական է, իսկ մարդիկ մեկը մյուսին հասնող ու օգնող։ Եթե կարիք կար դժվարություն հաղթահարելու, ապա գործին ձեռք էին գցում բոլորը։ Եվ դա կենսաձև էր, նաև ավանդույթի շարունակություն։

Իմ հեղինակած "Հայաստանի հեռուստատեսություն. զարգացման 50 տարի" գիրքը պատրաստելիս հանդիպումներ ու հարցազրույցներ էի ունենում նրանց հետ, ովքեր հիմնադրել էին լրագրության և արվեստի նոր տեսակը։ Այլ խոսքով,հեռուստատեսության գործունեության առաջին իսկ օրերից գործել է հենց այդ կոլեկտիվիզմը։

Առաջին ռեժիսորներից Ժիրայր Ավետիսյանը հիշում էր, որ եթե հարկ էր լինում ինքը և' օպերատոր էր, և' լուսավորող, անգամ մոնտաժող։

Ստեփան Մարտիրոսյանն էլ ասում էր, որ ստուդիայում ընդունված չէր ձեռքներս ծալած նստելը կամ պարապ մնալը։ Եթե ուրիշ բան էլ չլիներ` ջահելներին պետք էր մասնագիտական գաղտնիքները սովորեցնել, ինչը և անում էինք։

Ռեժիսոր Գևորգ Աբաջյանն էլ կրկնում էր, որ հեռուստատեսությունը եռացող կաթսա է,այստեղ չես կարող հանգիստ նստել, ուրեմն պետք էր անընդհատ աշխատել, որ հերթական նկարահանմանը մինչև վերջ պատրաստ լինեինք։ Եվ նա իր գործընկերների հետ անընդհատ
քննարկում էր ապագա հաղորդումների սցենարները, ճշգրտում վերջին անելիքները։

Լուսանկարը ցույց է տալիս,որ պրոպագանդայի գլխավոր խմբագրության նկարահանվող հերթական հաղորդման սցենարի հեղինակը Գայանե Պողոսյանն է, ռեժիսորը Գևորգ Աբաջյանը, օպերատորներից մեկը` Սուրեն Մուրադրանը։

Ընդհանրապես,հեռուստատեսության առաջին և հետագա կոլեկտիվների անդամները նվիրյալ պրոֆեսիոններ էին, լավ գիտեին իրենց և հարակից անհրաժեշտ մասնագիտությունների հարգը և նշանակությունը։Իսկ փոխադարձ հարգանքը չգրված օրենք էր մասնագիտական և մարդկային փոխհարաբերություններում։

Դրա վկայությունը նաև խմբակային լուսանկարն է, ուր իմ սերնդակիցները շատ ծանոթ դեմքեր կտեսնեն, որոնք իրենց ծանրակշիռ ավանդն ունեն Հայաստանի հեռուստատեսության զարգացման գործում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր