Ինչպիսի զգացողություն, hիանալի առաջին խաղ մեր թիմի կողմից. Կարիմ Բենզեմա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» դեմ առաջին խաղում տարած հաղթանակից հետո: Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 3-1 հաշվով հաղթանակով, իսկ ֆրանսիացին ֆենոմենալ խաղ ցուցադրեց՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
«Ինչպիսի զգացողություն … հիանալի առաջին խաղ մեր թիմի կողմից: Կտեսնվենք տանը»,- գրել է Բենզեման:
Քառորդ եզրափակչի պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: