211652_close_icon
views-count1714 դիտում article-date 17:38 07-04-2022

Հաստատվեց տեղահանված արցախցիների՝ հիփոթեքային վարկ վերցնելու դեպքում աջակցության ծրագրի ընթացակարգը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշմամբ սահմանվում է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը և ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր։ 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում տարեկան մինչև 3.4 մլրդ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր