211652_close_icon
views-count58574 դիտում article-date 19:55 06-04-2022

Ինչո՞ւ էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել Վանաձորի թիվ 5 համաբուժարան և ինչ խոստացավ աշխատակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` ապրիլի 6-ին,Վանաձորի թիվ 5 համաբուժարան էին  այցելել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը։

Այցի նպատակն էր ծանոթանալ համաբուժարանում տեղի ունեցած բարեփոխումներին։  Տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը ներկայացրեց բարեփոխումները, որոնք սկիզբ են առել դեռևս  2018-ից, իսկ վերջին 10 ամսում` առավել ինտենսիվ են ընթացել։

Հյուրերը շրջեցին բուժհաստատության շենքում, ծանոթացան կատարված աշխատանքներին։ Մարզպետ Ա.Խաչատրյանը զրուցեց բնակիչների հետ,որոնք իրենց շնորհակալությունը հայտնեցին տնօրեն Գ.Մարտիրոսյանին և աշխատակիցներին` բնակչությանը բարեհամբույր աջակցելու և բուժման համար առավել լավ պայմաններ ստեղծելու համար։

Մարզպետ Ա.Խաչատրյանը, լսելով տնօրեն Գ.Մարտիրոսյանի և բնակիչների խնդրանքը, խոստացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծել ռենտգեն սարքավորման բացակայության խնդիրը։  Վարչության պետ Ռուզաննա Խաչատրյանն էլ իր խոսքում նշեց, որ միտում կա առաջնային օղակը հզորացնելու։
 
Հանդիպման ավարտին  [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին դիմելով` Տարոն 4 թաղամասի հիվանդները նշենցին, որ Տարոն 4 - Տարոն 2 երթուղին չի գործում, մի քանի տրանսպորտ են փոխում, որ հասնեն համաբուժարան։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր