Ամենաշատը «Ռոմայում» շփվում եմ Հենրիխի հետ․ Էլդոր Շոմուրոդով
Ուզբեկստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը СЭ-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը Հռոմում ռուսերեն շփվում է թիմակից Հենրիխ Մխիթարյանի հետ, հայտնում է Armsport.am-ը:
– Հիմա հաճախ եք շփվում ռուսերենով:
– Այո, ես խոսում եմ շատ մարդկանց հետ: Հռոմում բավականին շատ մարդ կա, ում հետ ես ռուսերեն եմ խոսում։ Օրինակ՝ Մխիթարյանի հետ։ Ամենաշատը «Ռոմայում» շփվում եմ Հենրիխի հետ։
– Լսել եմ, որ Ուզբեկստան-Իրան հանդիպման ժամանակ դուք և Սերդար Ազմունը ռուսերենով ծաղրել եք միմյանց։
-Այդպես էր։ Նա ինձնից մի քիչ վատ է խոսում։ Իսկ Իտալիայում, երբ խաղում էինք «Ատալանտայի» հետ, մի փոքր զրուցել եմ Միրանչուկի ու Մալինովսկու հետ։
– Նրանք իսկապե՞ս ընկերներ են:
– Այո, իհարկե.