Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ամփոփել է արդյունքները. մեր տղաները առաջատարներն են
Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերի ավարտից հետո մարզաձևի միջազգային ֆեդերացիան ամփոփել է արդյունքները:
Բացահայտ առավելությամբ, իրենց մրցաձևերում, գավաթակիրներ են դարձել Հայաստանի ներկայացուցիչներ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:
Հենացատկում Արթուրը վաստակել է 90 միավոր և ամբողջ տասը նիշով ետ է թողել իրեն հետապնդող ուկրաինացի Նազար Չեպուրնիին։
Օղակներում 85 միավորով անգերազանցելի է դարձել Վահագն Դավթյանը: Երկրորդ տեղը գրաված թուրք Իբրահիմ Չոլակը վաստակել է ընդամենը 80 միավոր։ Նույն վարժությունում երրորդն է մեր մեկ այլ շնորհալի մարզիկ, տակավին երիտասարդ Արթուր Ավետիսյանը:
Արժե նշել, որ Հայաստանի թիմը չի մասնակցել Բաքվում անցկացված վերջին ՝ չորրորդ փուլին, այլապես մրցակիցների նկատմամբ մեր վարպետների առավելությունը ավելի քան մեծ կլիներ:
Հիշեցնենք նաև, որ առաջատարներից Հարություն Մերդինյանը ընդամենը երկու փուլի է մասնակցել, արժանացել է մեդալների, բայց միավորները, բնականաբար, չեն բավարարել ընդհանուր հաշվարկով մրցանակակիր դառնալու համար: