1587 դիտում
23:18 05-04-2022
Առաջիկա ժամերին Արցախի տարբեր բնակավայրերում կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել Արցախի տարբեր բնակավայրերում:
«Հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից:
Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- նշված է հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
2881 դիտում
20:20 04-04-2022
Առաջիկա ժամերին Արցախում կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել. հայտարարություն
1249 դիտում
11:58 01-05-2019
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է Երևանի և Լոռու մարզի որոշ շրջաններում գազամատակարարման դադարեցման մասին
Այս բաժնից
613 դիտում
15:10 27-04-2024
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today