211652_close_icon
views-count75265 դիտում article-date 19:52 05-04-2022

Լոռու մարզում 53-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել 12–ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի  38-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 53-ամյա Ա. Պարանյանը  իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 12-ամյա Աննա Ք.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Գ. Մաշինյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաերթի ենթարկված երեխան սովորում է Թումանյան համայնքի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Էդիկ Սիմոնյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր