Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-ից 5-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման, ծանր վիրավորանքի և ընտանեկան բռնության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, բնակարանային գողության և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, կաշառակերության, սուտ մատնության, սպանության սպառնալիքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, պոռնկագրական նյութեր տարածելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության սպառնալիքի ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]