Կիպրոսում հայերի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված պետական կառույց է ստեղծվել
Կիպրոսի խորհրդարանը մարտի 31-ին միաձայն վավերացրել է կրթության նախարարության կազմում մշակույթի փոխնախարարություն ստեղծելու վերաբերյալ որոշումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:
«Նոր փոխնախարարության ստեղծումը վերաբերում է երեք ազգային եւ կրոնական փոքրամասնություն հանդիսացող համայնքների՝ հայերի, մարոնիտների եւ լատինների մշակութային ժառանգության պահպանմանը:
Կիպրահայ գաղութի անունից՝ երախտագիտական ջերմ զգացումներս եմ հայտնում խորհրդարանի բոլոր անդամներին իրենց անվերապահ զորակցության շնորհիվ որդեգրված այս որոշման համար»,-գրել է նա: