2375 դիտում
09:31 05-04-2022
Թբիլիսին հերքում է Ռուսաստանի իշխանությունների հետ դավադիր պայմանավովածության մասին Կիևի մեղադրանքները․ «Ամերիկայի ձան»
Թբիլիսին հերքում է Կիևի մեղադրանքները, թե Վրաստանն իր տարածքը տրամադրում է Ռուսաստանին մաքսանենգության, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի համար՝ շրջանցելով Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժման պատճառով սահմանված միջազգային պատժամիջոցները։ Այս մեղադրանքները, որոնք հիմնված են ուկրաինական հետախուզության տվյալների վրա, վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հնչեցրել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Միջազգային հանրության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների սահմանման առաջին իսկ օրերից Վրաստանը խիստ հսկողություն է իրականացրել երկրի բոլոր մաքսակետերում և վերահսկել երկրից ներկրվող և արտահանվող ապրանքները։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ցանկացած տեսակի ապրանք, ինչպես ռազմական, այնպես էլ երկակի նշանակության, ինչպես նաև բոլոր ապրանքները, որոնք ներառված են պատժամիջոցների ցանկում, ենթակա են խիստ մաքսային հսկողության վրացական իշխանությունների կողմից», ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության ապրիլի 4-ի հայտարարության մեջ:
Միաժամանակ, ֆինանսների նախարարությունն ընդգծում է, որ Վրաստանը կշարունակի խիստ վերահսկողություն իրականացնել այս ուղղությամբ, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման ասպարեզում։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի բացառել, որ այս դեպքում կարելի է խոսել «ընդդիմության խարդախությունների» մասին։ Մասնավորապես, Կիևի կողմից այս մեղադրանքները կապվել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակից գեներալ Գեորգի Լորթքիփանիձեին Ուկրաինայի հակահետախուզության փոխտնօրենի պաշտոնում վերջին նշանակման հետ։
«Պարզ ասած՝ սուտ է։ Գործընկեր երկրի կողմից նման ապատեղեկատնվությունը, հատկապես այս պայմաններում, լիովին անընդունելի է»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ուկրաինական մեղադրանքներ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը ապրիլի 4-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Վրաստանի քաղաքական ղեկավարությունը համաձայնել է Ռուսաստանին տրամադրել վրացական տարածքը՝ պատժամիջոցների ենթարկված ապրանքների, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի մաքսանենգության համար։
«Միջազգային պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է ռազմական, երկակի նշանակության և քաղաքացիական ապրանքների մեծ տեսականի ներկրելու հնարավորություն։ Պատժամիջոցները շրջանցելու համար ռուսական գործակալները մաքսանենգ ուղիներ են ստեղծում, որոնք անցնում են, մասնավորապես, Վրաստանի տարածքով։ Միևնույն ժամանակ, վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին քաղաքական ղեկավարությունը հրահանգել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը», - ասում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը:
Նույն հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը մտադիր է վերականգնել օդային կապը Վրաստանի հետ, որը դադարեցվել էր Մոսկվայի նախաձեռնությամբ 2019 թվականի ամռանը այն բանից հետո, երբ վրացի հեռուստալրագրողը ուղիղ եթերում հայհոյեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Իր հերթին, Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, ելույթ ունենալով վրացական ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկի եթերում, կոչ է արել Վրաստանի ժողովրդին կանխել վրացական իշխանությունների և Ռուսաստանի միջև դավադրությունը։
«Ինչու եք թույլ տալիս դա անել ձեր վարչապետին, ձեր կառավարությանը, որը, ցավոք, չի հասկանում, թե ինչ է իրենց սպասվում ապագայում, եթե մենք այսօր չկանգնեցնենք Ռուսաստանին և Պուտինին։ Ասել, որ «մենք չեզոք ենք, չենք միանա պատժամիջոցներին, եկեք բացենք օդային տրանսպորտը», տեղին չէ»,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետը։
Փորձագիտական կարծիք
Թբիլիսիում փորձագետներն ասում են, որ պետք է ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրենք այս կապակցությամբ, և եթե ուկրաինական հետախուզության կողմից հնչեցված մեղադրանքները հաստատվեն, ապա հնարավոր է Արևմուտքի կոշտ արձագանքը։
Civil Idea ՀԿ-ի հիմնադիր, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին կարծում է, որ եթե Կիևի հայտարարությունը փաստերով հաստատվի, ապա միջազգային սկանդալն անխուսափելի է։ Փորձագետի կարծիքով, այն դեպքում, երբ Ռուսաստանը նախատեսում է օգտագործել Վրաստանի օկուպացված տարածքները մաքսանենգության համար, այսինքն Աբխազիան և Ցխինվալին, ապա դա անհնար կլինի առանց Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներ այդ ապրանքները փոխադրելու։ Համապատասխանաբար, ըստ Խիդաշելիի, իշխանությունները պետք է գիտակցեն, որ նույնիսկ զուտ տեսական առումով Ռուսաստանին միջազգային պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն տալը «աննկատ չի մնա», և որ դրա համար միջազգային հանրության պատիժը «շատ ծանր կլինի»։
Քաղաքական վերլուծաբան, «Վրացական բարեփոխումների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր և Վրաստանի արտաքին գործերի նախարարության նախկին փոխղեկավար Սերգի Կապանաձեն կարծում է, որ եթե հաստատվեն Կիևի մեղադրանքները, ապա Վրաստանը կհայտնվի արևմտյան երկրների «սև ցուցակում»։
«Սրանք այնքան լուրջ մեղադրանքներ են, որ որակապես փոխում են Վրաստանի իշխանության պատկերացումները թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Մի բան է, երբ ասում ես, որ չես միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, կամ երբ այնպիսի բան ես ընդունում Ուկրաինայի վերաբերյալ, որ կարողանում ես չհիշատակել Ռուսաստանի մասին, ինչէ ևս դատապարտելի է, բայց բոլորովին այլ բան է, երբ դու օգնում ես Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից: Ես իսկապես հուսով եմ, որ ուկրաինական կողմն ավելի շատ տեղեկատվություն կտրամադրի այս հարցի վերաբերյալ՝ ավելի մանրամասն»,- ասել է Կապանաձեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից վրացական ընդդիմությունը, ինչպես նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատում էին երկրի ղեկավարությանը Ուկրաինային աջակցելու հարցում «անվճռականության» համար։ Վիճահարույց է նաև Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ չկիրառելու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշումը։
Ի պաշտպանություն Վրաստանի իշխանությունները պնդում են, որ իրենք մասնակցում են Ռուսաստանի դեմ բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, և որ իրենք ստորագրել են նաև Ուկրաինային աջակցելու բոլոր միջազգային բանաձևերը։ Միաժամանակ, Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչները պնդում են, որ Վրաստանի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ անհատական պատժամիջոցների սահմանումը չի ազդի ռուսական տնտեսության վրա, թեև միևնույն ժամանակ զգալի վնաս կհասցնի Վրաստանի տնտեսությանը։

Նմանատիպ նյութեր
1460 դիտում
09:49 30-09-2022
Պետքարտուղարությունը հերքում է ռուսական գազատարի առնչությամբ ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը