211652_close_icon
views-count1691 դիտում article-date 23:44 04-04-2022

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը պատասխանել է Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների վերաբերյալ իմ նամակին. Թագուհի Թովմասյան. aravot.am

aravot.am-ը գրում է. Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի հանցավոր գործողությունների, դրա արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Արցախի խաղաղ բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների վերաբերյալ հերթական գրությունն ուղղել էի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթին։

Տեղեկացրել էի, որ Ադրբեջանը կիրառում է հրաձգային զինատեսակներ, նույնիսկ ականանետեր Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, թիրախավորում է գյուղացուն, որը  գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի արդյունքում ունենք վիրավորներ, և որ այս ամենն համակարգվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով զրկել Արցախի խաղաղ բնակչությանը իր հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու իրավունքից։

Մասնրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր