211652_close_icon
views-count50449 դիտում article-date 14:54 04-04-2022

Խոշոր հրդեհ Երևանում․ մինչ հրշեջները պայքարում էին տան տանիքում առաջացած կրակի դեմ, բժիշկները օգնություն էին ցուցաբերում տարեց ամուսիններին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ շրջանի Այգեգործական փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել մասամբ կանխել կրակի տարածումը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել տան տարեց ամուսիններին։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանտարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Բաբայանն ու Արթուր Մանուկյանը։

Հրշեջները մեկուսացրել, ապա մարել են նշված փողոցի թիվ 10 տան տանիքում առաջացած կրակը։ 

Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատսխանատու հերթապահի գլխավորությամբ։

Թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը՝ պարզվում է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր