211652_close_icon
views-count1824 դիտում article-date 13:52 04-04-2022

Արևմուտքը ցանկանում է քաղաքականապես պատժել Ռուսաստանին․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս դիվանագետների արտաքսումը «վկայում է Ռուսաստանի Դաշնությանը պատժելու Արևմուտքի գործելակերպի մասին»:

Այդ մեկնաբանությամբ Զախարովան հանդես է եկել «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստատեսային հաղորդման ընթացքում:

«Դա ճգնաժամի (Ուկրաինայի պատերազմի) առաջացման համար մեզ մեղադրելու և այդպես (դիվանագետների արտաքսումներով) Ռուսաստանին քաղաքականապես պատժելու՝ հավաքական Արևմուտքի ցուցադրական դիրքորոշումն է»,- ասել է Զախարովան:

Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա հարձակվելու համար արևմտյան տասնյակ երկրներ վտարել են մեծ թվով ռուսաստանցի դիվանագետների և կոշտ քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր ռուս պետական գործիչների, մեծահարուստների և ընկերությունների ղեկավարների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր