54063 դիտում
10:10 03-04-2022
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու Range Rover-ը. վերջինս էլ բախվել է գազակարգավորիչին, սկսվել է գազի արտահոսք. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ ու ճանապարհային ոստիկաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում բախվել են 2 ավտոմեքենա, որոնցից մեկն էլ բախվել է գազակարգավորիչին, ինչի պատճառով գազի արտահոսք է սկսվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրաանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ բախվել են Հովհաննես Ալոյանի վարած Toyota Camry և Հայկ Գևորգյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Range Rover-ը բախվել է գազակարգավորիչին, վնասել այն, ինչից գազի արտահոսք է սկսել:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, տեղում իրականացրել հերթապահություն, մինչև ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները:
Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի հետևանքով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+