211652_close_icon
views-count3011 դիտում article-date 23:38 02-04-2022

Հայ ազգը գիտի, դուք ով եք. Արամ Գևորգյան

Թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված, գողեղգող գնում են Եռաբլուր, պծիչկի համար ծաղիկ դնում, անպայման նկարվում, հելնում, գալիս տուն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Արամ Գևորգյանը: 

«Ամեն առիթով ասում եմ՝ էն ձևով, ոնց Նիկոլն ու իրա թայֆեն են գնում Եռաբլուր, տենց էրդողանն ու ալիևն էլ հեշտ ու հանգիստ կարան գնան։ Չկասկածեք։

Ուղղակի հետաքրքիր ա՝ ո՞ւմ համար եք անում էդ կապիկությունները։ Հայ ազգը գիտի դուք ով եք, գիտի, որ ինչ անում եք՝ էդ սաղ բեմականացում ա, կրկես։ Դուք ոչ Վազգենին էիք հարգում ու պատվում, որ ծաղիկներ եք դնում իր շիրիմին, ոչ էլ Եռաբլուրում հանգչող տղերքին, որոնցից շատերին դիտավորյալ մահվան ուղարկեցիք։

Թե ինչ որ արարողակարգով եք պարտավորված անում էտ բեմականացումը, եկեք թարգեք դա, նստեք, երիտթուրքերի ձեր կուսակցությունով մի որոշում ընդունեք, որը ձեզ կազատի Եռաբլուր գնալու ծանր պարտականութունից։ Դրանով ահագին խնդիր կլուծեք. համ տղերքի հոգիները հանգիստ կթողնեք, համ այնտեղի օդը չեք պղտորի, համ էլ Եռաբլուրը չեք պղծի ձեր կեղծ ծաղիկներով ու ֆոտոսեիսաներով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր