211652_close_icon
views-count981 դիտում article-date 14:53 02-04-2022

Հռոմի պապը կարող է Ուկրաինա այցելել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մտածում է Կիև մեկնելու մասին։ Այս մասին շաբաթ հայտարարել է ամերիկյան NBC NEWS հեռուստատեսության լրագրող Կլաուդիո Լավանգան, որը  համապատասխան հարցն ուղղել է պոնտիֆիկոսին։

«Մալթա գնալու ճանապարհին ես հարցրի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, թե արդյոք նա մտածում է այցելել Կիև: Նա պատասխանեց. «Այո, սա (առաջարկը) սեղանի վրա է», - գրել է լրագրողը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսը վերջին շաբաթներին ստացել է Ուկրաինայի մայրաքաղաք հրավերների նամակներ, այդ թվում՝ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից։

Նմանատիպ նյութեր