1378 դիտում
18:00 28-05-2014
Հռոմի պապը 2015 թվականին կարող է Հայաստան այցելել
Հռոմի պապի այցը Հայաստան կարող է ամենայն հավանականությամբ տեղի ունենալ 2015 թվականին: Այս մասին գրում է [url=http://www.armenews.com/article.php3?id_article=100168]Nouvelles d'Arménie[/url]-ն՝ հղում անելով ֆրանսիական կաթոլիկ La Croix թերթին:
«90 տոկոսով հավանական է, որ, տա՛ Աստված, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թվականին՝ 1915 թվականի ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը այցելի Էջմիածնի Սուրբ Տաճար»,-ասել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար Շահե վարդապետ Անանյանը՝ նշելով, որ այցի մասին խոսվել է Հռոմում Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպման ժամանակ:
Վերջինիս խոսքով՝ Հռոմի պապի այցը Հայաստան խորհրդանշական իմաստ կունենա, քանզի այն կնշանակի, որ Վատիկանն ընդունում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա 2001 թվականին արեց Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը:
Շահե վարդապետ Անանյանը նշել է նաև, որ հայկական և կաթոլիկ եկեղեցիներն ունեն շատ ընդհանուր տոներ: «Մեր ժողովուրդները միասին են նշում տոները, միասին աղոթում: Մենք կիսում են Հռոմի հիերարխիան»,-ասել է նա՝ շեշտելով, որ քահանան ևս պետք է ազատ ընտրության հնարավորություն ունենա ամուսնության հարցում:
«Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ եթե հոգևորականի ամուսնալուծությունը կապված է կնոջ դավաճանության հետ, ապա նա կարող է շարունակել իր առաքելությունը: Հակառակ դեպքում՝ ոչ»,-նշել է Շահե վարդապետ Անանյանը:
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
14:54 01-12-2015
Հռոմի պապը կարող է 2016 թվականին Հայաստան այցելել
2106 դիտում
17:40 11-04-2015
Հռոմի Պապը Հայաստանում կլինի 2016 թվականին. Corriere quotidiano
Այս բաժնից
1315 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4768 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած