211652_close_icon
views-count1326 դիտում article-date 16:22 01-04-2022

Միքայել Օհանյանը նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետն առանձնացրել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար: Տեղեկացնում է Երևանի քաղաքաապետարանը։

«Երևանի հավասարաչափ զարգացումն այսօր մեր առաջնահերթություններից է, և համայնքն ունի նախաձեռնած բազում ծրագրեր, որոնք սկիզբ են առել հենց ծայրամասային վարչական շրջաններից: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան վարչական շրջաններից յուրաքանչյուրում ապահովել հարմարավետ միջավայր` ինչպես բնակության, այնպես էլ հանգստի կազմակերման համար»,- նշել է քաղաքապետը:

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Էդմոնդ Ղազարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:

Նմանատիպ նյութեր