211652_close_icon
views-count2477 դիտում article-date 19:21 27-09-2014

Մեծ հանդիսավորությամբ նշվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի օրվան նվիրված տոնական միջոցառումը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն ու Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի հետ մասնակցել են Նորք-Մարաշի օրվան նվիրված տոնական մեծ հանդիսությանը: Արդեն 5-րդ անգամ նորքմարաշցիներին մեկտեղել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը, ուր ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթ օրը տեղի է ունենում գլխավոր միջոցառումը: Նախ մարաշցիների նահատակության 90-ամյակին նվիրված խաչքարի մոտ անցկացվել է ոգեկոչման արարողություն: Այնուհետ նորքմարաշցիներին ու մյուս ներկաներին ողջունել են Երևանի վարչական շրջաններից օրվա խորհրդով հյուրընկալված ազգային երգի ու պարի խմբերը, ինչպես նաև «Մարաթուկ» ազգագրական երգչախումբը, ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցը և անհատ այլ կատարողներ: Տոնի համատեքստում կազմակերպվել է նաև ծագումով պատմական Մարաշից սիրիահայ մեր հայրենակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես – վաճառք: Ավանդական բացօթյա հյուրասիրության ընթացքում էլ մատուցվել են պատմական Մարաշի կերակրատեսակներ, ներկայացվել են Մարաշի կենցաղվարությանը բնորոշ տարրեր: Տոնական միջոցառումը, որը նորքմարաշցիները նաև վերածննդի տոն են անվանում, շարունակվել է ողջ օրվա ընթացքում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր