211652_close_icon
views-count2881 դիտում article-date 13:01 01-04-2022

Գերմանիայում մտադիր են ազգայնացնել «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկությունները

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը վերլուծում է ռուսական էներգետիկ կոնցեռններ «Գազպրոմ»-ի եւ «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունների օտարման եւ ազգայնացման հնարավորությունները, գրում է Handelsblatt-ը՝ վկայակոչելով աղբյուրները կառավարական շրջանակներում:

Այս քայլի պատճառը, որի մասին տեղեկացրել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, էներգիայի մատակարարման հուսալիությունը երաշխավորելու ցանկությունն է վերոնշյալ ընկերությունների «ճգնաժամային վիճակի» դեպքում, որոնք կենսական նշանակություն ունեն Գերմանիայի էներգամատակարարման համակարգի համար:

Gazprom Germania-ն խոշոր գազապահեստարանների օպերատորն է Գերմանիայում: Ընդ որում, Rosneft Deutschland-ը, որպես նավթավերամշակման գործարանի օպերատոր, առանցքային դեր է խաղում երկրի բենզինի, դիզելային վառելիքի եւ կերոսինի շուկաներում։ «Այս երկու ընկերություններն անփոխարինելի են գերմանական էներգետիկ շուկայում»,- նշում է Handelsblatt-ը:

Գերմանիայի էներգամատակարարման վատթարացման վտանգի ֆոնին Ռուսաստանի հետ Եվրոպա գազի մատակարարման պայմանների շուրջ վեճի սրման պատճառով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը գազի, այսպես կոչված, արտակարգ ծրագիր է մշակել։ Այս պլանը նկարագրում է Գերմանիայում կազմակերպությունների եւ ընկերությունների՝ էլեկտրացանցից անջատվելու հաջորդականությունն էներգետիկ ռեսուրսների պակասի դեպքում, փոխանցում է DW-ն։

Նմանատիպ նյութեր