11754 դիտում
09:26 01-04-2022
Ճապոնիան Հարավային Կուրիլները կանվանի «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ»
Տոկիոն հարավային Կուրիլյան կղզիները պաշտոնապես կանվանի անօրինական կերպով բռնակցված «Ճապոնիայի նախնիների տարածք»։ Հաղորդում է «Ազատությունը»։
Ճապոնիան հավակնություններ ունի Կուրիլյան հարավային չորս կղզիների՝ Իտուրուպի, Շիկոտանի, Կունաշիրիի և Խաբոմայիի նկատմամբ Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր, երբ դրանք միացվեցին Խորհրդային Միությանը և ճապոնացիները վտարվեցին այդ կղզիներից: 1956 թվականին Մոսկվան և Տոկիոն հռչակագիր ստորագրեցին ռազմական գործողությունների ավարտի մասին, սակայն խաղաղության պայմանագիր այդպես էլ չկնքվեց։
Մինչեւ 2003 թվականը ճապոնական դիվանագիտությունը կղզիներն անվանում էր «ապօրինի օկուպացված», իսկ մինչեւ 2012 թվականը՝ «նախնյաց հողեր»։ 2012 թվականից ի վեր իշխանությունը խուսափում էր նման բառապաշարից՝ հույս ունենալով փոխզիջման հասնել Ռուսաստանի հետ։
Ճապոնիան պատրաստ էր վերադառնալ 1956 թվականի Կղզիների հռչակագրին: Ըստ այդ հռչակագրի, ԽՍՀՄ-ը համաձայնվել էր Հաբոմայ և Շիկոտան կղզիները փոխանցել Ճապոնիային երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն բանակցությունները ոչնչի չհանգեցրին։
Մարտի սկզբին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին, ելույթ ունենալով խորհրդարանում, այդ տարածքներն անվանեց «ի սկզբանե ճապոնական»։ Ապա ասուլիսներից մեկում հայտարարեց, որ դրանք «ապօրինի կերպով բռնակցված են»։ Դրանից հետո Մոսկվան դադարեցրեց խաղաղության բանակցությունները։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
820 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
637 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել