1276 դիտում
22:32 31-03-2022
Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված համերգով ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը
Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ Փակման համերգը նվիրված էր Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։ Երեկոյի ընթացքում հնչեցին Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի 1-ին մասը, Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, Նոկտյուրնը ջութակի և նվագախմբի համար, հատվածներ Օհան Դուրյանի «Կոմիտասական» սյուիտներից, ինչպես նաև Նուբար Ասլանյանի «Մուսալեռցիներ» ստեղծագործությունը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Վահագն Պապյանը։
Դաշնակահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, խոսելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի մասին, նշում է, որ այն մեծ դեր է կատարում հայ կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման, տարածման ու պահպանման գործում։
«Փառատոնն առանձնահատուկ է նրանով, որ կոմպոզիտորների հայտնի գործերին զուգահեռ ունկնդրին հնարավորություն է տրվում ծանոթանալու նաև քիչ հայտնի ստեղծագործությունների հետ։ Փառատոնի ընթացքում հաճախ ներկայացվում են նաև պրեմիերաներ։ Եվ պետք է վստահեցնեմ, որ այդ ստեղծագործությունների մեջ շատ են հետաքրքիր հրաշալի գործերը, որոնք արժանի են ավելի մեծ ուշադրության ու լայն տարածման»,- ասաց տիկին Գրիգորյանը։
Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտը չէր հնչել տասնամյակներ շարունակ։
Դաշնակահարուհին ընդգծում է, այս ստեղծագործությամբ հեղինակը ներկայանում է բոլորովին այլ լույսի ներքո, այստեղ նա ստեղծագործել է ոչ իրեն հատուկ կերպով։ Ստեղծելով այդ կոնցերտը՝ նա դիմել է երաժշտական այլ գործիքների, և ստեղծագործությունը գրվել է բոլորովին այլ երաժշտական լեզվով։ Փառատոնի միջոցով ունկնդիրը հնարավորություն ունեցավ Էդուարդ Բաղդասարյանին բացահայտելու տարբեր ասպեկտներով և ծանոթանալու նրա բազմակողմանի ստեղծագործական ժառանգությանը։
Դիրիժոր Վահագն Պապյանը նշում է, որ իր և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը մեծ պատմություն ունի, ու ինքը հաճույքով է աշխատում այս կոլեկտիվի հետ։ Նա նաև կարևորում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը նպաստում է, որպեսզի հայկական երաժշտությունը հնչի հայ ունկնդրի համար, ինչը շատ կարևոր գործառույթ է։ Մաեստրոն նաև փոխանցում է, որ Հայաստանի սահմաններից դուրս նույնպես հայկական երաժշտությունը լավ ընդունելության է արժանանում։ 2021թ. սեպտեմբերին, օրինակ, կատարել են Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան, որը շատ լավ է ընդունվել ունկնդրի կողմից։
Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Փառատոնի առաքելությունն է պահպանել ու տարածել հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի ավանդٳյթները։ Այս տարի փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում հնչել է 9 կոմպոզիտորի 11 ստեղծագործություն։

Նմանատիպ նյութեր
2933 դիտում
15:16 05-02-2015
Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը
1237 դիտում
16:54 04-05-2022
Տեղի է ունեցել Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Այս բաժնից
877 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
628 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար