55230 դիտում
15:49 31-03-2022
Քարե դար Երևանի Էրեբունու վարչական շրջանի թիվ 72 մանկապարտեզում․ երեխաները սնվում ու քնում են անձրևաջրերի տակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ակտիվ աշխատանքներ է կատարում մայրաքաղաքում մանկապարտեզների և դպրոցների անմխիթար վիճակը հնավարության սահմաններում և սեղմ ժամկետեներում վերացնելու ուղղությամբ։
Եղեն են դեպքեր, որ նորընտիր քաղաքապետը ավելորդ շոուների հետևից չընկնելով, անակնկալ այցելում է մանկապարտեզներ, դպրոցներ և տեղում ծանոթանում, թե ինչ պայմաններում են գտնվում շենք-շինությունները։
Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Էրենբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 21 հասցեում գործող թիվ 72 մանկապարտեզի երեխաների ծնողներից, ովքեր ասում են․
«Մանկապարտեզը, ասես՝ լինի քարե դարում։ Երեք տարի է՝ նույն վիճակն է։ Երեխաներն անգամ սնունդն ընդունում են տանիքից կաթող անձրևաջրերի տակ։ Դիմել ենք վարչական շրջանի ղեկավարին, ով խոստացել է, որ մանկապարտեզում կկատարվեն վերանորոգման աշխատանքներ, սակայն, չգիտես ինչու՝ սայլը տեղից չի շարժվում։ Միայն 2 խմբի սենյակներն են մի քիչ վերանորոգվել, այն էլ կոսմետիկ։ Նորմալ ջեռուցում էլ չկա։ Հանուն մեր երեխաների տաք մնալուն՝ մեր միջոցներով էլեկրտրական սալիկներ ենք գնել։
Լսել ենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բավականին խիստ է վերաբերվում նման դեպքերում և խնդրում ենք քաղաքապետին, որպեսզի թիվ 72 մանկապարտեզի խնդրով էլ զբաղվի։ Ու վստահ ենք՝ եթե զբաղվեց, իրավիճակը կշտկվի»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8605 դիտում
17:00 24-02-2015
Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկայում «քարե դար» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
454 դիտում
10:45 18-01-2025
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի խահվող գերիների համար
532 դիտում
10:41 18-01-2025
Հենց խոշոր տրամաչափի անհատներն են պատմություն կերտում և փոխում պատմության ընթացքը․ Նիկոլ Փաշինյան